Արագածոտնի մարզում, հունվարի 25-ին, Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին հարակից` «Արծվի թեւ» կոչվող հուշահամալիրի մոտ  կովն ընկել է հորը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:

Փրկարարները կովը անվնաս դուրս են բերել հորից եւ հանձնել տիրոջը` Հ. Նալբանդյանին: