«Արմենիա Մարիոթ» հյուրանոցը փետրվարի ընթացքում իր ռեստորաններում մատուցված յուրաքանչյուր ճաշից եւ ընթրիքից ստացված գումարից կնվիրաբերի 500 դրամ «ՍՕՍ մանկական գյուղեր» կազմակերպությանը՝ դուք ուտում եք, մենք տալիս ենք» ծրագրի շրջանակներում։
Այսօր` հունվարի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանը «ՍՕՍ մանկական գյուղեր» կազմակերպության ղեկավար Աշոտ Քոչարյանը կարեւորեց ծրագրի անհրաժեշտությունը, քանի որ երիտասարդները իրենց մասնագիտական կայացման ճանապարհին բազմաթիվ դժվարությունների են հանդիպում, ինչին, նրա խոսքով, նպաստում է նաեւ այն, որ մեր աշխատանքային շուկան վայրենի վիճակում է գտնվում:
Նա նշեց, որ «Մարիոթ Ինթերնեշնլի» Եվրոպայի «Դուք ուտում եք, մենք տալիս ենք» ծրագրի շրջանակներում նպատակ ունեն խթանել պայքարը գործազրկության դեմ, օգնել երիտասարդ տարիքի խոցելի խավին, տրամադրել կյանքի եւ մասնագիտական հմտություններ` իրենց պոտենցիալն ամբողջովին օգտագործելու համար:
«Մենք սիրով հրավիրում ենք մեր հյուրերին ընթրիքի` միաժամանակ տալով մեր աջակցությունը հասարակության երիտասարդ խավին»,-ասել է Արմենիա Մարիոթ հյուրանոցի գլխավոր տնօրեն Ամի Միրոնը:
2010թ-ին. Մարիոթի համաշխարհային ցանցը կատարել է ընդհանուր 34.6 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք նվիրատվություն:




























