Այսօր տեղի ունեցավ Երևանի ավագանու Քննող հանձնաժողովի հերթական նիստը: Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Ա8մեն Գալջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ նիստի ընթացքում արձանագրվել է.
- Եթե նախկինում հայտարարվել էր շուրջ 40 օտարված մանկապարտեզի մասին, ապա հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքում դրանց թիվը հասել է շուրջ 100-ի։
- Օտարված մանկապարտեզների բազմաթիվ բակային հատվածներում կառուցվել են պարսպապատ շքեղ առանձնատներ:
- Նոր-Նորք վարչական շրջանի մանկապարտեզների տարածքները կասկածելի ցածր արժեքներով վարձակալության են տրվել, ՀՀԿ, ՕԵԿ և ՀՅԴ կուսակցություններին մասնավորապես 2006-2007 թվականներին:
- Երևանի քաղաքապետարանի ենթակայության գործող մարզադպրոցին պատկանող թենիսի 2 կորտերը՝ հյուրանոցային մեծ համալիր շոգեբաղնիք և մեծ բակային տարածքը, որոնք գտնվել են Հրազդանի կիրճում, (այժմ «Օրանժ» ակումբ) օտարվել է 2004 թվականին ընդամենը 20-25.000 ԱՄՆ դոլարով:
Ուսումնասիրությունները շարունակվում են...





























