Ուրումչի-Երևան-Ուրումչի երթուղով չվերթների մեկնարկից ի վեր իրականացվել է 190 չվերթներ։ Տվյալները սեպտեմբերի 30-ին Երևանում անցկացված «Countries Under One Roof» համաժողովի ժամանակ հայտնել է China Southern Airlines-ի ներկայացուցիչ Ցեն Ծյամինգը։
Հիշեցնենք, որ չվերթները մեկնարկել են 2024 թվականի սեպտեմբերից։
Ծյամինգը հայտնել է, որ այդ ժամանակվանից ի վեր տեղափոխվել է մոտ 20 հազար ուղևոր։
Նա նշել է, որ չվերթների մեկնարկը նպաստում է Հայաստանի և Չինաստանի միջև մշակութային փոխանակմանը, նպաստում է զբոսաշրջության զարգացմանը և գործարար կապերի հաստատմանը։
Ավիաընկերության ներկայացուցիչը հավելել է, որ Ուրումչին «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության հիմնական ավիացիոն հանգույցներից մեկն է։





























