Երեւանում, հունվարի 25-ին, Եղիազարյան փողոցի թիվ 43 տան մոտ ավտոմեքենա է այրվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով:

Այրվել է «ՎԱԶ 21-07» մակնիշի Տ 4420 համարանիշի (պատկանում է «Գոլդեն Քաբ» տաքսի ծառայությանը) ավտոմեքենայի սրահը` ամբողջությամբ եւ շարժիչը` մասնակի: