Երեւանում, հունվարի 25-ին, Դավիթաշեն 1-ին թաղամասի թիվ 11 շենքի 2-րդ մուտքի վերելակում հրդեհ է բռնկվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը`պարամեդիկներով եւ փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.20-ին, մարվել`00.33-ին:
Այրվել են վերելակն ամբողջությամբ`6 քմ մակերեսով եւ վերելակի հորանում` աղբ:




























