Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ հոկտեմբերի 1-ին, շարունակում է իր հերթական նիստերի աշխատանքը։ 

Օրակարգում ընդգրկված է ընդհանուր առմամբ 14 հարց, որոնցից 11-ն արդեն քննարկվել է։ Այս պահին ընթանում է «Կիբերանվտանգության մասին» օրինագծի և դրան առնչվող օրենքներում փոփոխությունների քննարկումը։

Փաթեթը ներկայացրել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։