Վրաստանը ներկայացրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու պայմանները. դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը հնարավոր է միայն Աբխազիայում եւ Հարավային Օսիայում Ռուսաստանի դեսպանությունները փակելուց եւ Վրաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուց հետո: Այդ մասին Վրաստանի նախագահի մամուլի խոսնակ Մանանա Մանդժգալաձեն:
Նրա խոսքով, Ռուսաստանը «օկուպացրել է Վրաստանի տարածքի 20 տոկոսը», որը ճանաչում է միջազգային հանրությունը: Խոսնակը նաեւ նշել է, որ երկու երկրների հարաբերությունները կախված են վրաց ժողովրդի դիրքորոշումից, հաղորդում է «Վզգլյադ» թերթը:
Ավելի վաղ Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Նինո Կալանդաձեն հայտարարել է, որ «Ռուսաստանի իշխանությունները սխալվում են, եթե կարծում են, որ առանց Միխայիլ Սահակաշվիլիի երկրում կլինեն ղեկավար անձինք, ովքեր կենթարկվեն ռուսական կարգադրություններին»:
Հիշեցնենք, որ հունվարի 25-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ պատրաստ է վերականգնել Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները:




























