Հոկտեմբերի 1-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստում քննարկվել է առողջապահության հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել է պատգամավոր Հռիփսիմե Հունանյանի թեկնածությունը։ Վերջինիս կենսագրությունը ներկայացրել է իշխող կուսակցության պատգամավոր Էմմա Պալյանը։





























