Կոնկրետ անձանց վերաբերյալ քննարկում չի եղել։ Հոկտեմբերի 1-ին Ազգային ժողովի կառավարության ժամին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ընդդիմադիր դաշինքի անդամ Ագնեսա Խամոյանի հարցին, թե արդյոք ՄԻԵԴ նախագահի հետ քննարկվել է հայտնի դատավոր Արմեն Դանիելյանի գործը։

Ըստ կառավարության ղեկավարի՝ ինքը ՄԻԵԴ նախագահի հետ քննարկել է միայն ՀՀ արդարադատության ոլորտի խնդիրները։

Ի պատասխան՝ ընդդիմադիր պատգամավորը հայտարարել է, որ եթե գործող իշխանության օրոք «օրենքը բռնաբարողները» մասնագիտական առաջխաղացման պատեհություն և հնարավորություն ունեն, մանկապիղծները միանշանակ կարող են հավակնել մանկապարտեզի տնօրենի պաշտոնին։

Փաշինյանը պարտքի տակ չմնաց մեջ և հակադարձեց.

«Երբ ներկայիս ընդդիմությունը իշխանության գլուխ էր, մանկապիղծը դարձավ մեր հանրապետության թիվ մեկ ներդրողը և բարերարը»։