ԱՄՆ-ը Պարսից ծոցի շրջան կուղարկի իր հերթական, թվով երրորդ ավիակրին: Enterprise ավիակիրը, ինչպես նաեւ հրթիռային կրեյսերը եւ երեք հրթիռային էսմինցները տարածաշրջան կժամանեն մարտին, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Ծոցում արդեն հերթապահում են ամերիկյան երկու ավիակիրները: Հունվարի 22-ին Օրմուզի նեղուցով Պարսից ծոց է անցել Abraham Lincoln ավիակիրը:
Վերլուծաբանները նշում են, որ ամերիկյան ավիակիրների ներկայությունը նեղուցում արդեն ուժի բացահայտ դրսեւորում է: Ավելին, երրորդ ավիակիրը նախքան Պարսից ծոց ուղարկվելը մասնակցելու է լայնամասշտաբ զորավարժությունների, գրում է NEWSru.com-ը:




























