Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 2–ի նիստում որոշեց լրացուցիչ 12 մլն 587 հազար դրամ հատկացնել հիփոթեքային վարկի վճարված տոկոսների վերադարձն ապահովելու համար։
Հիմնավորման մեջ նշվում է, որ 2024 թվականի վերջին ամիսներին արձանագրվել է վարկառուների (համավարկառուների) կտրուկ աճ, որը հանգեցրել է վերադարձման ենթակա գումարների ծավալի սպասվածից ավել աճի, որով էլ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել 2025 թվականի պետական բյուջեի չորրորդ եռամսյակում նախատեսել լրացուցիչ միջոցներ վերադարձման գործընթացը իրականացնելու համար։ Մասնավորապես, ծրագրից օգտվող շահառուների թվաքանակը 2024 թվականի ընթացքում կազմել է 49,973 իսկ 2025 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում արդեն իսկ կազմել է 61,954:
Հատկանշական է, որ 2025թ. հունվար-օգոստոս ամիսներին արդեն իսկ վերադարձվել է 69 մլն 760 հազար դրամ, որից 2025թ. 1-ին եռամսյակի ընթացքում` 21,37 մլն դրամ, 2-րդ եռամսյակի ընթացքում՝ շուրջ 24 մլն դրամ և հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում 24,4 մլն դրամ։ Ընդ որում, 2025թ. 3-րդ եռամսյակի ընթացքում կանխատեսվում է, որ կվերադարձվի 25,3 մլն դրամ։





























