Մոսկվայի 5-ամյա բնակիչ Մուին Բաչոնաեւը գրանցվել է Ռուսաստանի ռեկորդների գրքում` «Ամենաերկար թարթիչներ» անվանակարգում: Բաչոնաեւները ծագումով Տաջիկստանից են, իսկ Մոսկվայում ապրում են արդեն 20 տարի: Ռեկորդի սահմանման ժամանակ տղայի թարթիչները 3,5 սմ էին, իսկ կես տարի անց դարձել են 4սմ:
«Իսկապես, Մուինի աչքերից հնարավոր չէ հայացք կտրել: Նրանք, ներողություն, աչքի են զարնում: Մինչեւ թշերը հասնող թարթիչներ»,- գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Տղան սիրում է նարինջներ ու բանաններ ուտել, ֆուտբոլ խաղալ եղբոր հետ եւ լսել Մայքլ Ջեքսոն: «Իմ սիրելի երգիչն է, ուզում եմ նրան նմանվել»,- ասել է Մուինը:
Ծնողների խոսքով, արդեն ծննդատանը հայտնի է դարձել, որ տղայի աչքերն արտառոց են: Նրան տարել են տարբեր մասնագետների մոտ` ներառյալ ժառանգաբանների: Անալիզը ցույց է տվել, որ երեխան լիովին առողջ է:
Գինեսի գրքում գրանցված ամենաերկար թարթիչները պատկանում են մի ամերիկացու, դրանք վեց սանտիմետր են:











