Հայաստանի Հանրապետության անկախությունն ու ինքնիշխանությունը քննարկման ենթակա չեն։ Այս մասին հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի նիստում՝ Հակակոռուպցիոն կոմիտեի անդամի ընտրության քննարկման ժամանակ, հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նա պատասխանել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների քննադատությանը, որոնք ընդդիմությանը մեղադրել են երրորդ երկրների շահերը սպասարկելու մեջ։
«Ամեն անգամ անհրաժեշտություն չկա կեղծավորության մաստեր կլաս անցկացնել և մեզ մեղադրել պետականության դեմ ուղղված գործողություններ կատարելու մեջ», - ասել է Դանիելյանը։ Պատգամավորը հիշեցրել է, որ իրենց ընկերները չեն խնայել իրենց կյանքը՝ երկրի անկախությունը պաշտպանելու համար։ «Բավական է այս ամբիոնն օգտագործել մարդկանց մանիպուլացնելու համար», - ընդգծել է ընդդիմադիրը։





























