Հոկտեմբերի 2-ի նիստում Հայաստանի Ազգային ժողովը մերժել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը։

Խոսքը Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին է: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հիսունութ պատգամավոր դեմ է քվեարկել, իսկ ևս երկուսը ձեռնպահ են մնացել: Ի վերջո, միայն 26 պատգամավոր է կողմ քվեարկել օրինագծին: