ՌԴ ՔՀ Պետերբուրգի քննչական գլխավոր վարչությունը դատարանին քրեական գործ է փոխանցել ադրբեջանցիների ավազակախմբի վերաբերյալ, որի անդամները  2007-2009թթ. ընթացքում երկու առեւանգում, երեք ավազակային հարձակում եւ գույքի երեք շորթում են իրականացրել, դրանից բացի, կրակել տուժածներից մեկի ոտքին: Մեղադրյալները երեքն են` եղբայրներ Գյարայ եւ Մուհամեդալի Աբդիեւները, ինչպես նաեւ նրանց ազգական Վուգար Աբդիեւը, գրում է rg.ru-ն:

Նշվածներից բացի, հետաքննությունը պարզել է, որ 2009թ. նոյեմբերի 1-ին Վուգար Աբդիեւը, Մոսկովյան ճաշարանում կռվի բռնվելով հայրենակիցների հետ, բռունցքով հարվածել է Պրիմորսկի շրջանի ՆԳՎ-ի լիազորված կին աշխատակցին, ով փորձել է նրան կանգնեցնել:

Բացի այդ, 2001թ. հունվարի 14-ին Մուհամեդալի Աբդիեւը Բոլշեւիկների պողոտայում գտնվող թիվ 2 տան մոտ սպանել է Ադրբեջանի բնակչի` դանակի մի քանի հարված հասցնելով:

2009թ. հունիսի 27-ին Պոդվոյսկի փողոցում գտնվող սրճարանում Աբդիեւ եղբայրները վեճի են բռնվել սրճարանի ռուս այցելուների հետ` նրանց հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելով, իսկ Գյարայ Աբդիեւը կրակել է նրանցից մեկի ոտքին: Խուզարկման ընթացքում ավազակախմբի անդամների մոտից բռնագրավել են ատրճանակ, մարտական փամփուշտներ, անձայն եւ անբոց կրակոցների սարքեր:

Ավազակներին մեղադրանքներ են ներկայացվել ՌԴ ՔՕ 209-րդ հոդվածի 1, 2, 105-րդ հոդվածի 1, 213-րդ հոդվածի 2, 162-րդ հոդվածի 4-րդ մասի «ա», 163-րդ հոդվածի 3-րդ մասի «ա», 126-րդ հոդվածի 3-րդ մասի «ա», 318-րդ հոդվածի 2, 282-րդ հոդվածի 2-րդ մասի «ա, գ», 222-րդ հոդվածի .3-րդ մասերով (ավազակություն, սպանություն, խուլիգանություն, կողոպուտ, շորթում, անձի առեւանգում, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության կիրառում,  ատելության կամ թշնամանքի հրահրում, զենքի ապօրինի շրջանառություն):