Ես հասկացել եմ, որ մեր թիմը անհամբեր սպասում է 44–օրյա պատերազմի հարոց քննիչ հանձնաժողովի զեկույցին։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 2–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց  ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Այս զեկույցը մեր երկրի համար, ոչ ինձ համար։ Ինչի՞ եմ ասում, որ ընդդիմությունը պարտավոր էր մասնակցել, և հիմա իրենք էլ պիտի ծանոթանան։ Այսօր մոտեցել են, հարցրել են՝ առաջին բաժանում կա՞,  գնանք ծանոթանանք։ Բայց առաջին բաժին որպեսզի մտնի, ինքը պիտի գա լիագումար նիստ»,–ասաց նա։

Քոչարյանի խոսքով, եթե զեկույցը լիագումար նիստի փոխարեն գնում է փակ նիստում քննարկվելու, նշանակում է, որ զեկույց չկա, քանի որ լիագումար նիստում քննարկվելը սահմանադրական օրենքի պահանջ է։

Հարցին՝ ինչպիսի՞ն է Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը այս հարցում , Քոչարյանը պատասխանեց. «Ես պարոն Փաշինյանի հետ չեմ քննարկել, բայց պարոն Փաշինյանի դիրքորոշումը հայտնված է, երբ որ ինքը 10 ժամ քննիչ հանձնաժողովում պատասխանել է հարցերին»։

Նշենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ քննիչ հանձնաժողովի զեկույցը կքննարկվի փակ լսումներում։