ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Համաշխարհային բանկի պարենի ապահովման ծրագրերի ներկայացուցիչ Ջուզեպպե Ֆանտոզիին, ում հետ քննարկել է Հայաստանում պարենային անվտանգության ապահովմանն առնչվող հարցեր:

ԱԱԽ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ա. Բաղդասարյանը նշել է, որ համապատասխան միջգերատեսչական հանձնաժողովի կողմից միջազգային փորձի ուսումնասիրությամբ մշակվել է ՀՀ պարենային անվտանգության հայեցակարգը, որի հիման վրա կառավարությունը մշակել է ծրագիր: ԱԱԽ քարտուղարը կարեւորել է այս աշխատանքներում համաշխարհային փորձի եւ միջազգային լավագույն պրակտիկայի կիրառումը:

Ջուզեպպե Ֆանտոզին պատրաստակամություն է հայտնել շարունակական համագործակցություն ծավալել Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի` պարենային անվտանգության հարցերով ստորաբաժանման հետ` փորձի եւ արդի զարգացումների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման նպատակով: