Բրիթնի Սփիրսը նշանակել է իր հարասենական թվով երրորդ արարողության օրը: Երգչուհին եւ նրա փեսացու Ջեյսոն Տրեւիքը կամուսնանան Սուրբ Վալենտինի օրը, հաղորդում է mignews.com-ը:

Նրանք մեծ հանդիսություն չեն նախատեսում, համեստ արարողությունը տեղի կունենա արեւադարձային Մաուի կղզու վրա` Հավայան կղզիներում: Հրավիրվածների մեջ միայն ամենամտերին բարեկամներն են եւ ընկերները:

Հիշեցնենք, որ 30-ամյա Սփիրսը եւ նրա նախկին գործակալ 40-ամյա Թրեվիքը հանդիպում են 2009-ից եւ նշանվել են անցյալ տարվա դեկտեմբերին: