Վերջին երկու-երեք օրերին սննդամթերքների գները զգալիորեն բարձրացել են, այդ թվում՝ կաթի, հացահատիկի, ձվի եւ կարագի: Այս մասին հոկտեմբերի 3-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտնել է ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Հետաքրքիր է՝ արդյո՞ք Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը որեւէ քայլ կձեռնարկի այս թանկացման հետեւանքով առաջացած սոցիալական դժվարությունները մեղմելու համար, թե՞ դեռ մտածում է իր թուրք գործընկերոջ հետ հաջորդ հանդիպման մասին»,- նշել է Խաչատրյանը։





























