ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ  Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը 12 օրով արձակուրդ է մեկնել։

Որոշմանմեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝

  1. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանին տրամադրել 2024-2025 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 10 աշխատանքային օր տևողությամբ՝ 2025 թվականի հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 7-ը ներառյալ:
  2. Եղիազար Վարդանյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը: