Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը առաջարկել է 5-10 տարով փակել սահմանը եւ արգելել միգրացիոն օրենսդրության խախտողների մուտքը երկիր:
Հունվարի 26-ին Պուտինը մասնակցել է Դաշնային միգրացիոն ծառայության կոլեգիալ նիստին եւ հանդիպել գերատեսչության ղեկավար Կոստանտին Ռոմոդանովսկի հետ: Վարչապետն առաջարկել է ավելացնել միգրացիոն որակյալ քաղաքականության պահանջները, ներառելով հենց աշխատանքային միգրացիան:
Անհրաժեշտ միջոցների թվում Պուտինը նշել է, որ պետք է քրեական պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր աշխատանքի են վերցնում միգրանտներին առանց թույլտվության: Նրա խոսքով, քրեական պատասխանատվությունը պետք է տարածվի նաեւ «ռեզինե բնակարանների» տերերի վրա, որտեղ մի քանի քառակուսի մետրի վրա գրանցված են հարյուրավոր ապօրինի ներգաղթյալներ: Վարչապետը նաեւ կարգադրել է Դաշնային միգրացիոն ծառայությանը կոնկրետ պահանջներ մշակել ռուսերենի իմացության վերաբերյալ, գրում է «Պոլիտ.ռու»-ն:




























