Էլիզաբեթ Թեյլորի հավաքածուի նկարներից մեկը` Ֆրանս Հալսի «Ջենթլմենի դիմանկարը», Christie`s աճուրդի տանը վաճառվել է կրկնակի թանկ գնով: Այս մասին տեղեկացնում է աճուրդի տան մամուլի հաղորդագրությունը:
Կտավը գնահատվել էր 700 հազարից 1 մլն դոլար, սակայն վաճառվել է 2,09 միլիոն դոլարով: Նկարը ձեռք է բերել անհայտ գնորդը:
Կտավը նկարվել է 1630-ական թվականներին: Bloomberg-ի հաղորդմամբ` նկարը դերասանուհուն նվիրել էր հայրը` Ֆրենսիս Թեյլորը:
Աճուրդում վաճառվել են նաեւ .Ռուբենսի, Թոմաս դը Կեյզերի եւ Ջիովանի Տյեպոլոյի կտավները: Մամուլի հաղորդագրությունում հստակեցվում է, որ հին վարպետների արվեստի աճուրդների առաջին օրը Նյու Յորքում 34 մլն դոլարի նկար է վաճառվել:




























