Հայաստանը կմասնակցի «Եվրատեսիլ-2012» մրցույթին, որ կայանալու է բաքվում: Այդ մասին Ադրբեջանի մայրաքաղաքում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Եվրատեսիլ» մրցույթի գործադիր ղեկավար Յան Օլա Սանդը:

Գործադիր ղեկավարը նկատել է, թե ինչպես մյուս երկրներին, այնպես էլ Հայաստանին անվտանգության երաշխիքներ են տրվելու: «Վստահ եմ` Հայաստանը կմասնակցի: Մենք պարբերաբար շփվում ենք նրանց հետ: Հայաստանում պատրաստվում են մրցույթին»,- ասել է նա, հաղորդում է APA ադրբեջանական գործակալությունը: