Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն, այսօր` հունվարի 26-ին, ընդունել է Հայաստանում Քուվեյթի դեսպան Բասսամ Մուհամմադ ալ Քաբանդիին եւ շնորհավորել նրան նշանակման առթիվ:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Քուվեյթի դեսպանը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է երկկողմ հարաբերությունների ամրապնդումը, այդ համատեքստում ընդգծելով երկու երկրների խորհրդարանների միջեւ կապերի զարգացումը եւ Քուվեյթում փետրվարին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո Քուվեյթ- Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի կազմավորումը:
Երկուստեք կարեւորվել է տնտեսական հարաբերությունների զարգացումը: ՀՀ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ Հայաստանը պատրաստ է բոլոր պայմաններն ապահովել քուվեյթյան ներդրումների համար:
Զրուցակիցները բարձր են գնահատել Քուվեյթի հայ համայնքի դերը` նրան դիտարկելով ոչ միայն որպես կամուրջ երկու երկրների միջեւ, այլեւ տնտեսական կապերի աշխուժացման գրավական:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային խնդիրների:




























