Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի շնորհավորական ուղերձը։

«Սիրելի ուսուցիչներ, ձեր դերն ու նշանակությունն անգնահատելի է Հայաստանի Հանրապետության քաղաքացու, այդ թվում՝ ապագա զինծառայողի մտածողության, արժեհամակարգի ձևավորման և կերտման գործում:

Հայաստանի Հանրապետության բանակի՝ ուսյալ, կարգապահ զինծառայողներով համալրումը մեծապես պայմանավորված է նաև ձեր արդյունաշատ աշխատանքով:

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի միջազգային օրվա կապակցությամբ՝ մաղթելով անսպառ եռանդ, տոկունություն և անսասան կամք ձեր կարևոր առաքելության ընթացքում»։