Պապուա Նոր Գվինեա կղզի-պետություն իշխանությունները հայտարարել են, որ ճնշել են հունվարի 26-ի գիշերը զինծառայողների խմբի կողմից կազմակերպած ապստամբությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկատվություն էր ստացվել, որ երկրի պաշտոնաթող վարչապետ Մայքլ Սոմարեի համախոհները գնդապետ Սասայի գլխավորությամբ գրավել էին բանակը, գեներալ Ագուիին եւ գեներալ-նահանգապետին վերջնագիր էին ներկայացրել` նրան տալով 7 օր ժամանակ Մայքլ Սոմարեին պաշտոնում վերականգնելու համար: 

Երկրի գործող վարչապետ Փիթեր Օ’Նիլը ավստրիալիական АВС հեռուստաալիքին պատմել է, որ գեներալ Ագուին ազատված է կալանքից, իսկ գնդապետ Սասայի հետ բանակցություններ են տարվում: Նա չի մանրամասնել բանակցային գործընթացի հանգամանքները` ավելացնելով միայն, որ դրանով զբաղվում են իրավասու մարմինները:

Վարչապետի տեղակալ Բելդեն Նամահը հայտնել է, որ իշխանությունները գնդապետ Սասային սատարող 15-30 զինծառայողների են ձերբակալել: