Աշխարհահռչակ երգիչ Խուլիո Իգլեսիասը ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունից 10 մլն եվրո է պահանջել որպես փոխհատուցում չկայացած համերգի համար:
Իգլեսիասի պրոմոութեր-ընկերությունը պայմանագիր է կնքել Հյուսիսային Կիպրոսի տարածքում համերգ տալու վերաբերյալ, սակայն այդ ընկերության ներկայացուցչի խոսքով, երգչին խաբել են, քանի որ խոսքը չճանաչված երկրի մասին է, որի հետ պայմանագրեր կնքել չի կարելի:
Իր հերթին, թուրք-կիպրական կողմը պնդում է, որ Իգլեսիասի կողմից ներկայացված առարկությունների պատճառը ոչ թե ինքնահռչակ հանրապետության կարգավիճակն է, այլ այն պատճառով, որ համերգը չեղյալ է համարվել եւ պատվիրատուն պահանջել է վերադարձնել 300 հազար դոլար կանխավճարը: Իսկ փողերի վերադարձի փոխարեն դատական հայց է ստացել, գրում է «ՌԻԱ նովոստին»:




























