ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 6-ին, կազմել է 382.58 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.18 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 446.2 դրամ (նվազել  է 3.05 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.60  դրամ (նվազել է 0.06 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 380-381.5 դրամով, վաճառվում է 384-385 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 439-445 դրամով, վաճառվում է 448.5–454 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.50-4.58 դրամով, վաճառվում է 4.67-4.90 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 381 դրամով, վաճառվում՝ 384 դրամով:

Եվրոն գնվում է 446–447 դրամով, վաճառվում է 450–451 դրամով:

Ռուբլին գնվում է 4.53 դրամով, վաճառվում է 4.63 դրամով: