Ֆրանսիան եւ Գերմանիան դպրոցականների համար հավելյալ ուսուցողական մի գրքի միջոցով PKK-ի քարոզչությունն են անում։ Այս մասին պնդում են թուրքական լրատվամիջոցները։

Թուրքական Samanyolu-ի փոխանցմամբ՝ ֆրանսիացի գրող Ալեքսանդր Մեսաժեյի հեղինակած «Մեհմեդը, Հաթիջեն եւ Հոզանը ապրում են Թուրքիայում» գրքի մեջ ներկայացված է Քուրդիստանի քարտեզը։

Գիրքը հրատարակած գերմանական հրատարակչատան պատասխանատուն նշել է, թե գրքում ներկայացվածը քարտեզ չէ, այն 4 երկրի վրա ձգվող մի շրջան է, որը պետություն չէ։