ԱՄՆ կոնգրեսական Գաբրիել Գիֆորդսը լքել է պաշտոնը` շարունակելու համար բուժումը:  Նա հարձակման էր ենթարկվել անցած տարի:

Ինչպես հաղորդում է BBC Russian-ը, կոնգրեսականները մի քանի րոպե հոտնկայս ողջունել են Գիֆորդսին, երբ նա ներկայացրել է հրաժարականի մասին իր նամակը:

Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, Արիզոնայից դեմոկրատ կոնգրեսական Գաբրիել Գիֆորդսը վիրավորվել էր անցած տարի հունվարի  8-ին Տուսոնում` հրապարային միջոցառման ժամանակ: Անհայտ անձը մոտեցել էր նրան եւ կրակել:  Հանցագործը` 22-անյա Ջարեդ Լի Լոֆները, սպանել էր 6 մարդու, ավելի քան 10 մարդ վիրավորվել էր: Արիզոնայի դատարանը Լոֆներին անմեղսունակ էր ճանաչել:

Նշենք, որ Գիֆորդսը Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի կողմնակիցներից էր: