Ամերիկացի գիտնականները պլազմային ռեզոնատորներից անտեսանելի թիկնոց են ստեղծել, որն առաջին անգամ հնարավորություն է տալիս թաքցնել ցանկացած ձեւի եռաչափ օբյեկտներ: Այն գործում է ցանկացած տարածության մեջ, հաղորդում է New Journal of Physics-ը:
Մի քանի մետաղների, օրինակ, ոսկու, պղնձի կամ արծաթի բարակ շերտերը կարող են կլանել տեսանելի լույսը եւ այն փոխանցել ջերմության կամ էլեկտրամագնիստական ճառագայթման այլ ձեւով: Դա բացատրվում է նրանով, որ մետաղի մակերեւույթին առաջանում են այսպես կոչված պլազմոններ` էլեկտրոնների տատանումներ, որոնք կարող են լուսային ալիքների տեսքով էներգիա կլանել եւ անդրադարձնել: Գիտնականներն օգտագործել են այդ հնարավորությունները` պլազմային մետանյութերի ստեղծման համար:
Ընդհանուր առմամբ` արդյունքները համընկել են գիտնականների ակնկալիքնենրի հետ. անտեսանելիության որակը նույն է եղել ցանկացած դիտանկյունից եւ առարկայի ու թիկնոցի միջեւ եղած հեռավորությունից:




























