Համաշխարհային առաջատար պրովայդերները, ցանցային սարքավորումներ արտադրողները եւ համացանցային ընկերությունները համատեղ պայմանավորվել են Internet Protocol version 6-ը (IPv6) մշտական հիմունքներով ներառել իրենց արտադրանքի եւ ծառայությունների մեջ 2012թ. հունիսի 6-ին:
Ինչպես հաղորդում է Ferra.ru-ն, ներկայումս օգտագործվող IPv4 ռեսուրսը գրեթե սպառել է իրեն: IPv6 -ն ունի եզակի հասցեների ավելի մեծ պաշար` հասցեի օգտագործման երկարության հաշվին` 128 բիթ IPv4-ի 32 բիթի դիմաց:
World IPv6 Launch կոչվող նախաձեռնությանն աջակցել են այնպիսի հայտնի բրենդներ, ինչպիսիք են AT&T-ը, KDDI-ն, Cisco-ն, D-Link-ը, Facebook-ն ու Google-ը:




























