44-օրյա պատերազմում անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը՝ Արսեն Ղուկասյանը կալանավորվեց մեկ ամսով։ Այս մասին հայտնում է փաստաբան Տաթև Սողոյանը։ 

 Նրան ձերբակալել են հոկտեմբերի 6-ին ՊՆ-ի շենքի մոտ «խուլիգանության»։

Ավելի վաղ NEWS.am–ը տեղեկացրել էր, որ ՔԿ–ից հայտնել էին. «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2 անձ ձերբակալվել է: Վերջիններիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)»։