Ես մեկ ամիս առաջ եղել եմ Մոսկվայում, երկու օր ընդամենը՝ շաբաթ–կիրակի։ Եղել եմ մասնավոր, անձնական հարցերով և վերադարձել եմ երկուշաբթի կեսօրին։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, որ օրերս ՌԴ–ում հանդիպել է Սերգեյ Կիրիենկոյի հետ։

«Եթե պաշտոնական հանդիպումների նպատակ ունենայի կամ եթե դիմեի, երևի շաբաթվա այլ օրեր կընտրեի։ բայց ես հասկանում եմ, որ եբ ես հայտնվում եմ Մոսկվայում, նման կարգի լուրեր տարածվելու են»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Հրապարակ» թերթը գրել էր, որ իր տեղեկություններով Ռոբերտ Քոչարյանը վերջերս Մոսկվա է մեկնել, հանդիպել է հայաստանյան հարցերով կրեմլյան կուրատոր Սերգեյ Կիրիենկոյի հետ, քննարկել են հայաստանյան ներքաղաքական հարցեր, այդ թվում՝ ընտրությունների հետ կապված։ Երկրորդ նախագահը, մեր տեղեկություններով, ընտրություններում հաջողություն գրանցելու իր բանաձեւն է ներկայացրել, որ պետք է ընդդիմադիր դաշտը կոնսոլիդացնել, հնարավորինս լայն ճակատով պայքարել իշխանության դեմ, ինչը նաեւ ֆինանսական ծախսեր է ենթադրում:

Կրեմլիպաշտոնյան որեւէ կոնկրետ պարտավորություն չի ստանձնել, ավելին` գրեթե հասկացրել է, որիրենք ձեռքերը լվացել են Հայաստանից։