Խաղաղության պայմաններում պետք է լինեն խախտումների նկատմամբ վերահսկողության մեխանիզմներ, մենք հենց նման տարբերակ ենք առաջարկում։ Այս մասին հոկտեմբերի 7-ի մամուլի ասուլիսին հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նա պարզաբանել է, որ դեմ չէ խաղաղությանը, բայց կողմ է մի խաղաղությանը, որը ոչ միայն վկաներ կունենա, այլև կունենա երաշխավորներ, որոնք պատասխանատվություն կկրեն պայմանավորվածությունների կատարման համար։ «Ինչպիսի՞ խաղաղության մասին է խոսում Նիկոլ Փաշինյանը (ՀՀ վարչապետ – խմբ.)։ Նա խոսում է մի խաղաղության մասին, որը հիմնականում կախված է մի մարդու՝ Ալիևի (Ադրբեջանի նախագահ – խմբ.) տրամադրությունից»,– հավելել է Քոչարյանը։ Նրա գնահատմամբ՝ չկան ոչ մի երաշխիքներ, երաշխավորներ, չկան մեխանիզմներ այն մասին, թե ինչ կլինի պայմանավորվածությունները խախտելու դեպքում։ «Այս ողջ հռչակված խաղաղությունը կախված է մի մարդու խղճից։ Այդ մարդը կարող է մի օր արթնանալ և որոշել, որ այս խճճված աշխարհում կարելի է լուծել նաև Զանգեզուրի հարցը»,– նշել է Քոչարյանը։
Հայաստանի երկրորդ նախագահը հավելել է, որ ԱՄՆ-ն իր վրա չի վերցրել օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերով երաշխավորի դերը։ «Սա հերթական հնարքն է Հայաստանի իշխանությունների կողմից՝ մարդկանց խաբելու նպատակով։ Խաղաղություն չկա»,– եզրափակել է նա։











