2011 թվականի հոկտեբեր-դեկտեմբեր ամիսներին Nokia բջջային հեռախոսների արտըադրութունը կրել է 1,07 միլիարդ եվրոյի կորուստ: 

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, հղում անելով  Agence France-Presseին, ընկերության չորրորդ եռամսյակի եկամուտը կազմել է 10 միլիարդ եվրո, որը 21 տոկոսով ավելի քիչ է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Ամբողջ 2011 թվականի ընթացքում Nokia-ն վաստակել է 36,6 միլիարդ  եվրո: Ընկերության մաքուր կորուստները կազմել են 1,2 միլիարդ եվրո: 

Եռամսյակի ընթացքում արտադրողն իրացրել է 19,6 միլիոն սմարթֆոններ եւ 93,9 միլիոն բջջային հեռախոսներ: Նախորդ տարվա տվյալների հետ համեմատած` հեռախոսների վաճառքը նվազել է 1 տոկոսով, իսկ սմարթֆոններինը` 31 տոկոսով: