Պետք է գտնել բանաձև և Հայաստանի մեծ հարևանին՝ Իրանին, դարձնել «Թրամփի երթուղու» ծրագրի մասնակից։ Այս մասին հոկտեմբերի 7-ին կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նա հավելել է, որ աղետը կարող է պայմանավորված լինել նրանով, թե ինչպիսին կլինի Իրանի արձագանքը, ինչպիսի՞ քաղաքականություն կվարի Թեհրանը հայ-իրանական սահմանին ամերիկյան ընկերության հայտնվելու հետևանքով։ Նրա գնահատմամբ, դա իսկապես ռիսկային է, ինչը սպառնում է այդ սահմանի գոյությանը։ «Արդյո՞ք ԱՄՆ-ի կողմից վերահսկվող սահմանն ավելի նախընտրելի է Իրանի համար, քան Ադրբեջանի կողմից վերահսկվող սահմանը։ Թե՞ ոչ», - եզրափակել է Քոչարյանը։











