Հոկտեմբերի 6-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Քուինսի ինստիտուտի գլխավոր ռազմավարության տնօրեն Ջորջ Բիբի և Եվրասիա ծրագրի գիտաշխատողների հետ։ Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Վաշինգտոնյան համաձայնություններից հետո ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող առարկայական քայլերին, ինչպես նաև Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններին։

Այդ ուղղությամբ կարևորվել է նաև ուղեղային կենտրոնների ներգրավվածությունը։