ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 7-ին, կազմել է 382.63 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.05 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 446.61 դրամ (աճել  է 0.41 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.66  դրամ (աճել է 0.06 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 380-381.5 դրամով, վաճառվում է 384-385 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 440-445 դրամով, վաճառվում է 449–455 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.50-4.64 դրամով, վաճառվում է 4.68-4.85 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 381 դրամով, վաճառվում՝ 384 դրամով:

Եվրոն գնվում է 446 դրամով, վաճառվում է 450 դրամով:

Ռուբլին գնվում է 4.57 դրամով, վաճառվում է 4.67 դրամով: