ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Թուրքիային «համոզել» պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորմանը ընդունել Գազայում պատերազմը դադարեցնելու իր ծրագիրը։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ իր գրասենյակի կողմից հրապարակված հաղորդագրության մեջ, հաղորդում է AFP-ն։
«Ե՛վ Միացյալ Նահանգներ մեր այցի ժամանակ, և՛ մեր վերջին հեռախոսազրույցի ժամանակ մենք պարոն Թրամփին բացատրեցինք, թե ինչպես կարելի է հասնել Պաղեստինի կարգավորմանը»։
«Նա հատուկ խնդրել է, որ մենք հանդիպենք ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների հետ և համոզենք նրանց», - ասել է Էրդողանը թուրք լրագրողներին՝ Ադրբեջանից վերադարձող ինքնաթիռում։
Հիշեցնենք, որ Թրամփի և Էրդողանի հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի վերջին՝ Սպիտակ տանը։





























