ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 8-ին, կազմել է 382.75 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.12 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 445.29 դրամ (նվազել  է 1.32 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.69  դրամ (աճել է 0.02 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 380-381.5 դրամով, վաճառվում է 384-385 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 437-444 դրամով, վաճառվում է 447–452 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.55-4.66 դրամով, վաճառվում է 4.74-4.86 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 381 դրամով, վաճառվում՝ 384 դրամով:

Եվրոն գնվում է 444 դրամով, վաճառվում է 448 դրամով:

Ռուբլին գնվում է 4.60 դրամով, վաճառվում է 4.67–4.70 դրամով: