ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 9–ի նիստում որոշեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատել «ԲԻԶՆԵՍ ԲՈՒԿԵՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։
Այս ընկերության կողմից ներմուծվող ապրանքներով նախատեսվում է ՀՀ Չարենցավան քաղաքի Ֆանտան գյուղում կառուցել ծաղկաբուծության արտադրական բազա՝ բաց դաշտային պայմաններում: Ընկերությունը հիմնադրվել 2025 թվականին։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ընդհանուր շուրջ 270 մլն դրամի շինարարական և հողային աշխատանքների իրականացման, հումքի և հիմնական միջոցների ձեռքբերման և այլ աշխատանքների իրականացման համար։
Ներկայումս առկա է 10 աշխատատեղ։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2026 թվականը նախատեսվում է ստեղծել 10 նոր աշխատատեղ՝ 210 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 29 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1․4 մլն դրամ:





























