Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 9–ի նիստում  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային խորհրդի անդամ նշանակելու մասին որոշում կայացրեց։

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավա­րու­թյունը որոշում է.

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային խորհրդի անդամ նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Հովսեփյանին: