Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի նախկին անդամ Ռահման Չիշտին առաջարկել է ԵՄ-ի շրջանակներում ստեղծել անհետ կորած անձանց համար միասնական մարմին։ Այս հայտարարությունը նա արել է Բաքվում կայացած համաժողովում, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Եթե որևէ անհատի նկատմամբ տեղի է ունենում մարդու իրավունքների լուրջ խախտում, ինչո՞ւ չկիրառել պատժամիջոցներ: Տեղեկատվություն չտրամադրելը նույնպես միջազգային իրավունքի խախտում է: Խնդրի լուծումը չպետք է սահմանափակվի որոշումների և կոնվենցիաների ընդունմամբ», - նշել է նա:

Նաև Ռահման Չիշթին կարծում է, որ յուրաքանչյուր երկիր պետք է ունենա անհայտ կորածների հարցերով հատուկ ներկայացուցիչ. «Անհայտ կորածների որոնումը, ապացույցների և փաստերի հայտնաբերումը կարևոր նշանակություն ունի հակամարտությունները լուծելու համար։ Հետևաբար, հասարակություններն ու համայնքները պետք է համատեղ քայլեր ձեռնարկեն անցյալի սխալները շտկելու և ապագայում դրանց կրկնությունը կանխելու համար։ Անհայտ կորած անձանց որոնումը և հայտնաբերումը կարևոր գործոն է հաշտեցման և ավելի խորքային հարցերի լուծման ճանապարհին»։