Մենք պետք է կոտրենք այն միֆը, որ միայն տղամարդկանց սոլիդարությունն է գործում և փորձենք մեր կենցաղ ներմուծել կանանց սոլիդարությունը գործնականում։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, «Մեր ձևով» ժողովրդական շարժման աջակցությամբ կազմակերպված «Կանայք միմյանց համար» միջոցառում-քննարկման ժամանակ իր խոսքում նշեց սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

photo_2025-10-09_16-18-29.jpg (490 KB)

«Պատահական չէ, որ մեր սահմանադրության մեջ էլ ամրագրված է, որ պետության բջիջը ընտանիքն է, բոլորս այստեղ գիտակցում ենք, որ ընտանիքի կայացման հիմքն էլ ողջամիտ կինն է, որովհետև կնոջով է պայմանավորված սերունդների շարունակությունը, կնոջով է պայմանավորված սերունդների գիտակից կրթությունը։

photo_2025-10-09_16-22-21.jpg (331 KB)

Մենք այսօր տեսնում ենք դպրոցներում, մանկապարտեզներում, կրթական հաստատություններում իրավիճակը, սոցիալական ցանցերին հետեւելով եզրահանգում ենք անում, թե ինչպիսի ցածր իրավագիտակցության, անորակ բառապաշարի միջավայրի ենք առերեսվել։

photo_2025-10-09_16-22-27.jpg (562 KB)

Չնայած, որ իրավական առումով «բոլորս հավասար ենք» սկզբունքն է գործում, բայց նույնիսկ աշխատող կինը չի կարող հավասար լինել նույն մասնագիտությամբ աշխատող տղամարդու հետ, որովհետև կինը ունի երեխայի հոգսը, կենցաղի հոգսը, խնամքի հոգսը և արդեն ի սկզբանե անհավասարության միջավայրում է հայտնվում:

photo_2025-10-09_16-24-27.jpg (702 KB)

Մենք կանանցով պետք է նեցուկ լինենք միմյանց, չխանգարենք, չնախանձենք, չխոչընդոտենք ցանկացած միջավայրում՝ կլինի դպրոցում որպես ծնողներ, կլինի մանկապարտեզում, ուսումնական հաստատությունների կոլեկտիվում, աշխատավայրերում։ Կանայք պետք է փորձեն միմյանց ձեռք մեկնեն, դժվարին կացություններում միմյանց օգնեն»,–ասաց նա։

Մելոյանը նկատեց, որ կանայք խոցելի են աշխատանքային միջավայրում. «Կինը գնում է աշխատավայր, առանց գիտակցելու իր իրավունքները, իրազեկված չլինելով չի կնքում աշխատանքային պայմանագիր, հետո խոցելի վիճակում է հայտնվում, որովհետև կանայք, երբ բալիկ պետք է ունենան, ստիպված պետք է դեկրետ գնան, իսկ օրենսդրությունը երաշխավորում է կնոջ նման հնարավորությունը, այստեղ գործատուները վախեցնում են, խաբում են կանանց և ստիպում են կնոջը ազատման դիմում գրել։ Իրազեկ կինը չի թույլ տա, որ իրեն խաբեն, որովհետև, ի տարբերություն տղամարդու, կինը իրավունք ունի արձակուրդի պայմանավորված իր կարգավիճակով, իրավունք ունի սոցիալական նպաստներ դրա դիմաց ստանալու»—

Նա մեջբերեց Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թետչերի խոսքը. «Եթե ուզում եք լսել լավ խոսքեր՝ դիմեք տղամարդկանց, եթե ուզում եք այդ խոսքերը գործի վերածել՝ դիմեք կանանաց»։