Բագրատ Սրբազանը և ես առաջին դատերի ժամանակ խնդրեցինք, որ այստեղ Բագրատ Սրբազանն է նստած, ոչ թե վազգեն Գալստանյանը, դուք դա ընդունեցիք, բայց մեր մեղադրողները, որ էս կեղծ, շինծու գործով 18 արդարների մեղադրել են, զրկել են ազատությունից, իրենց երեխաներից, ծնողներից, փոխանակ գան սուսուփուս նստեն, էն օրը մեկը «այ տղա» է ասում, ասում է՝ «արա նստի տեղդ»։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 9–ին, Բագրատ սրբազանի և մյուսների գործող դատական նիստի ժամանակ նշեց ամբաստանյալներից ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը։
«Ուրեմն ես, որպես կալանավոր և այս գործով մեղադրյալ, հորդորում եմ, քանի որ այդ գործողությունը դուք պետք է անեիք, բայց տեսանք, որ դուք դա չարեցիք, այն որ կալանքը տալիս եք, պահում եք, նորմալ ա, բայց որ այստեղ արդարությունը պիտի պահեք, դա էլ չեք պահում։ Ուրեմն ես ձեզ ասեմ՝ մենք և արդարությունը գիտենք, և մեր նամուս թասիբը պահելու ձևը գիտենք։
Ուրեմն մեղադրողներ, դուք դաժը էն թասիբը չունեք գործից դուրս, որ Բագրատ Սրբազանով դիմեք...»,–ասաց Արթուր Սարգսյանը, բայց այդ պահին հանրային մեղադրողներից մեկը տեղից ասաց, որ դա կապ չունի միջնորդության հետ, դատավորն էլ նշեց, որ ընդհատում է խոսքը։
Իրավիճակը լարվեց, Արթուր Սարգսյանը գոռալով ասաց. «Ինձ մի ընդհատի, որ դու խոսում ես, ես չեմ ընդհատում։ Մարդը Բագրատ Սրբազանն է, կալանավոր է, բայց Բագրատ Սրբազան է։ Էդ կամքը չունեք, որ արտահայտվեք այդպես։ Դե ուրեմն չփորձեք, սրանից հետո ավել բառ խոսաք»։
Վիճաբանություն սկսվեց մեղադրողների ու Արդուր Սարգսյանի միջեւ։ Նրանք միմյանց մեղադրում էին անձնական վիրավորանք հասցնելու մեջ։
Արթուր Սարգսյանը հունից դուրս էր եկել և գոռգոռում է. «Ով կարա Սրբազանի մասին տենց խոսա»։
Դատավորը կրկին հորդորեց նստել և դադարեցնել խոսքը, հետո տեսնելով, որ իրավիճակը շիկացած է, 10 րոպեով ընդմիջում հայտարարեց։
Մեղադրյալներից Վահագն Չախալյանն էլ հայտարարեց, որ սրանից հետո մեղադրողներին դիմելիս կասի՝ «հարգելի զրպարտողներ, չենք ասի դատախազներ»։
Դահլիճում հավաքվածները սկսեցին վանկարկել՝ ամոթ։





























