Երեւանում ընթանում է «Մեր ձևով» ժողովրդական շարժման առաջին հաշվետու ժողովը։
Ժողովի ընթացքում շարժման համակարգող խորհրդի կողմից կներկայացվեն շարժման մեկնարկից հետո իրականացված աշխատանքների արդյունքները և կքննարկվեն շարժման հետագա ծրագրերն ու անելիքները։
Միջոցառումից հետո շարժման անդամները հանդես կգան մամուլի ասուլիսով։











