Իշխող ուժն այսօր քաղաքացու քվեն է փորձում կորզել, ասում են՝ բերում ենք խաղաղություն, մինչդեռ Բաքվում են մեր գերիները, իսկ խաղաղասեր հարեւանն էլ հայերին տնային առաջադրանքներ է տալիս կատարելու։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 11–ին, «Մեր ձեւով» շարժման առաջին հաշվետու ժողովի ժամանակ ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը, որը նույնպես միացել է շարժմանը։

«Իշխող ուժը խախտել է իր քաղաքացիական պայմանագիրը։ Մեզ փորձում են համոզել, որ մենք անզոր ենք ու ամեն ինչ կանխորոշված է, ես հաշտ չեմ հուսալքման հետ, վերականգնելու ենք իրավունքի գերակայությունը, որ ամեն մարդ զգա իրեն ազատ եւ պաշտպանված։ Վերականգնելու ենք այն սահմանադրական ճշմարտությունը, որ ժողովուրդն է իշխանության աղբյուրը եւ քաղաքական ուժերը ժամանակավոր են ընտրվում՝ ծառայելու ժողովրդին»,– ասաց նա։

Նշենք, որ ըստ շարժման՝ վերջին 1.5 ամսում «Մեր ձեւով» շարժմանը միացել է 5000 կամավոր։