Աստղագետները հայտնաբերել են մոտ 20 մետր երկարությամբ աստերոիդ, որն այսօր` հունվարի 27-ին, կանցնի Երկրի կողքով:

Ավտոբուսի չափով աստերոիդը մոտեցել է մոտ 30 հազար կիլոմետր հեռավորության վրա, իսկ դա մոտավորապես արբանյակների գեոկայանների շառավղի երկարությունն է:

ԱՄՆ-ում Փոքր մոլորակների կենտրոնի ղեկավարը հայտարարել է, որ աստերոիդը չի մտնի Երկրի մակերեւույթ, բայց եթե նույնիսկ դա տեղի ունենա, ապա աստերոիդը կկործանվեր այդ դեպքում, հաղորդում է  BBC–ի ռուսական ծառայությունը: